Amartya Kumar Sen / Ամարտիյա Կումար Սեն

Amartya Kumar Sen / Ամարտիյա Կումար Սեն :
Նյութը `

1998 թ. տնտեսագիտության բնագավառում Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակակիր
Ամարտիյա Սեն

Բարեկեցության տնտեսագիտական տեսության մեջ ունեցած ներդրման համար

Ամարտիյա Կումար Սենը (Amartya Kumar Sen) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 3-ին Հնդկաստանի Բենգալիա նահանգի Սանտինիկիտանում: Նա հնդկացի տնտեսագետ է: 1998 թ. Նոբելյան մրցանակակիր է` «Բարեկեցության տնտեսագիտական տեսության մեջ ունեցած ներդրման համար»: Սովորել է Հնդկաստանի Կալկաթայի Նախագահական քոլեջում և ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի աստիճան: Նա դասավանդել է Կալկաթայի համալսարանում (1956-58), Քեմբրիջում (1957-63 և 1998 –ից ի վեր), Դելիի համալսարանում (1963-71), Օքսֆորդում (1977-88) և Հարվարդում (1987-98): 1998-2004 թվականներին գլխավորել է Տրինիտի քոլեջը (Քեմբրիջ): Նա եղել է Միջազգային տնտեսական ասոցիացիայի նախագահ (1986-1989), Տնտեսամետրական միության նախագահ (1984), Ամերիկյան տնտեսական միության նախագահ (1994): Նա Ֆ. Սեյդմանի (1986) և Վ. Լեոնտևի (2000) անվ. մրցանակակիր է: Սենի` առաջին ամուսնության ժամանակ ծնված աղջիկը` Անտարա Դև Սենը, հայտնի հնդկացի լրագրող է: Տնտեսագետի կինը (1991 թվականից ի վեր, Սենի երրորդ ամուսնություն)` Էմմա Ռոտշիլդը, հայտնի տնտեսագետ է:
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրները բաժանվում են երկու անհավասար խմբերի: Առաջին, ոչ մեծաթիվ խմբի մեջ են մտնում գիտության լուսատուները, որոնց անունները հայտնի են ինչպես նրանց կոլեգաներին, այնպես էլ հասարակության լայն շրջաններին. օրինակ, այն պատճառով, որ նրանք գրել են համալսարանական ուսումնական ձեռնարկներ: Անգամ բազմաթիվ ոչ տնտեսագետներ գիտեն, թե ով է Պոլ Սամուելսոնը, Ջոն Հիքսը, Վասիլի Լեոնտևը կամ Միլտոն Ֆրիդմենը: Մրցանակակիրների երկրորդ, շատ ավելի մեծաթիվ խումբը կազմող գիտնականները գրեթե հայտնի չեն ոչ միայն հասարակությանը, այլ նաև իրենց կոլեգաներին: Այդպիսի հարցը կարելի է համարել արդիական Ռոբերտ Մերտոնի և Մայրոն Սքոուլզի, ինչպես նաև Ամարտիյա Սենի նկատմամբ:
76-ամյա հնդկացի գիտնականի անվան հետ են կապված ինչպես Հնդկաստանում, Բանգլադեշում, Եթովպիայում, աֆրիկյան Սահարայում, այսինքն այն տարածաշրջաններում կատարված դաշտային հետազոտությունները, որտեղ աղքատությունը դարձել է բնակչության մեծամասնության ապրելաձև, այնպես էլ դասավանդական աշխատանքը Քեմբրիջում և Հարվարդում: Իր գործունեության արդյունքում Սենը առաջ է քաշել «սոցիալական ընտրության» տեսությունը: Նրանում պարունակվող դրույթներն ընդհանուր առմամբ ակնհայտ են տնտեսագետի համար: Դրանք սեղմ կարելի է շարադրել այսպես. սովի ու աղքատության կտրուկ սրացման պատճառը կարող է լինել ոչ միայն սննդի պակասը, այլ նաև նրա բաշխման մեխանիզմի ոչ կատարյալությունը: Այդ եզրակացությունը փաստարկվում է մասնավորապես Բանգլադեշում 1974 թվականի մարդասիրական աղետի օրինակով: Սենը ցույց է տալիս, որ այն առաջացել է երկու պատճառով. առաջին հերթին, սննդամթերքի գների աճի պատճառով, իսկ երկրորդ հերթին, գյուղերում ապրողների համար աշխատանքի հնարավորությունների նվազման պատճառով (և’ մեկը, և’ մյուսը եղել են հեղեղման հետևանք): Աղքատության պայթյունը տեղի է ունեցել կուտակային երևույթի արդյունքում:
Ինչ վերաբերում է հենց սոցիալական ընտրության գաղափարին, ապա այն, ըստ Սենի, կայանում է նրանում, որ կյանքի նորմալ ընթացքի համար իր ամենատարբեր անդամների համար հասարակությունը պետք է ստեղծի պայմաններ նրա համար, որ նրանք կարողանան կիրառել իրենց ընդունակությունները: Կյանքի մակարդակի դինամիկան եզակի է. այն չի հանդիսանում հարուստների արտոնություն: Բոլորն ունեն ընտրության հնարավորություն:
Տարբեր հասարակությունների բարեկեցության համեմատության դեպքում առաջացող հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ օգտագործվող բազմաթիվ գործակիցներ, ինչպիսին է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, հաշվի են առնում միայն միջին ցուցանիշները: Սենը ստեղծել է այլընտրանք, որը ևս ցույց է տալիս եկամուտների բաշխումը: Նա առաջարկում է հետևյալ բանաձևը. U = y* (1-G), որտեղ y-ը բնակչության մեկ անձին բաժին ընկնող եկամուտն է, իսկ G-ն` Ջինի գործակիցը: Սենն ընդգծում է, որ բարեկեցությունը ստեղծում են ոչ թե ապրանքները, որպես այդպիսիք, այլ այն գործունեությունը, որի համար դրանք ձեռք են բերում: Այդ տեսակետի համաձայն եկամուտը ձեռք է բերում էական նշանակություն այն հնարավորությունների շնորհիվ, որոնք այն ստեղծում է: Սակայն իրական հնարավորությունները կամ ընդունակությունները (ըստ Սենի բնորոշման) կախված են նաև մի շարք այլ հանգամանքներից, ինչպիսին է օրինակ առողջությունը: Այդպիսի գործոնները ևս պետք է հաշվի առնվեն բարեկեցության չափման դեպքում: Բարեկեցության գործակցի այլընտրանքները, ինչպիսին է օրինակ, Մարդկային Զարգացման Ինդեքսը, ստեղծվել են հենց այդ տրամաբանության համաձայն:
Այսպես է Սենը ներկայացրել աղքատության էկոնոմիկան: Կա այն կարծիքը, որ Ամարտիյա Սենի մրցանակակիր լինելը կյանքի է կոչվել ասիական ճգնաժամի շնորհիվ: Սակայն տնտեսագիտությունը խորամանկ է: «Ճիշտ ժամանակին» ասված կամ գնահատված (իր հիմնադրական աշխատանքը Սենը հրատարակել է դեռևս 1981 թվականին) գաղափարը բոլորովին էլ պարտադիր չէ, որ լինի ճշմարիտ: Հայտնի է, որ արժեթղթերի հետ գործողությունների մեթոդների մշակման համար Նոբեյլան մրցանակ ստանալուց հետո Մերտոնի և Սքոուլզի կողմից հիմնադրված ներդրումային ֆոնդը շուտով սնանկացավ, և «ֆինանսիստները» կորցրեցին տասնյակ միլիարդ դոլլարներ: Սակայն փոփոխական են ոչ միայն կիրառական տնտեսագետների ճակատագրերը: Հայտնի տեսաբանները իրենք են տուժում տնտեսական մոդայի փոփոխականությունից: Արդեն նախկին հեղինակություն չունի ռուս ռադիկալ-բարեփոխողների կուռքը` նոբելյան մրցանակակիր Միլտոն Ֆրիդմենը, ինչպես և զգալի չափով նրա խորհուրդների համաձայն կառուցված ՀԱՖ քաղաքականությունը:
Սենի կողմից կատարված եզրահանգումները արդիական են բազմաթիվ հետխորհրդային երկրների համար. նրանք հերքում են «ով ոչինչ չի եղել, կդառնա ամեն ինչ» նշանաբանը, որը մինչև այժմ հայտնի է բազում ձախերի համար: Դեռ ավելին, Սենը պայմանական և անգամ վնասակար է համարում հասարակության բաժանումը «աղքատության գծով», քանի որ ամեն մարդ ունի ընտրության հնարավորություն: Աղքատները կարող են ընտրել` դառնալու համար մասնագիտացված աղքատներ կամ որոնել ու հասարակության օգնությամբ գտնել հնարավորություններ իրենց կյանքը բարելավելու համար: Իսկ Նոբելյան մրցանակը ստանալուց հետո, ինչը կազմում է մոտ 1 մլն ամերիկյան դոլլար, բազմաթիվ լրագրողների կարծիքով Սենին աղքատությունը այլևս չի սպառնում: Քեմբրիջի պրոֆեսորի կողմից կատարված և շվեդական ակադեմիայի կողմից այնքան բարձր գնահատված եզրահանգումը պարզ է. կյանքը շարունակվում է նաև աղքատության գծից այն կողմ: Նոբելյան մրցանակակրի կարծիքով աղքատության գիծը ինքնին այնքան կարևոր չէ և երբեք չի կարելի օբյեկտիվորեն հիմնավորել, թե որտեղով այն պետք է տանել: Գլխավորը եկամուտների դինամիկան է. անգամ աղքատության գծից այն կողմ դրանք կարող են աճել: Բացի այդ աղքատության գիծը, ըստ Սենի, հասարակության բաժանման պայմանական և անգամ վնասակար եղանակ է: Սենն առաջ է քաշել սոցիալական ընտրության տեսությունը, իսկ այդ ընտրությունն ունի ամեն ոք և միշտ: Աղքատն ինքն է ընտրում դառնալ պրոֆեսիոնալ աղքատ կամ փտրել և հասարակության օգնությամբ գտնել հնարավորություններ իր կյանքի բարելավման համար: Այդ պատճառով հասարակության խնդիրը բոլորովին էլ նրանում չէ, որ աղքատներին նստեցնի իր ուսերին, գլխավորն այն է, որ պետք է պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան օգտագործել իրենց ընդունակությունները: Առավել ևս որ հարստությունը, գիտնականի համոզմամբ, ոչ թե նյութական արժեքների գումարն է, այլ ամենից առաջ դրանք արտադրելու հնարավորությունը: Աղքատության վերաբերյալ Սենի (որը բոլորովին էլ տնտեսագետ չէ) եզրահանգումները ներկայումս առանձնապես արդիական են. պարենային ու մարդասիրական օգնությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները սպասում են ֆինանսական ճգնաժամի նոր փուլերի, մոտ ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում նաև հետխորհրդային երկրներում: Եվ հասկանալի է, որ Սենը Նոբելյան մրցանակը կարող էր ստանալ համաշխարհային մասշտաբով միայն ֆինանսական անկայունության պայմաններում:
Ամարտիա Սենը ուշադրություն է դարձրել նաև նրա վրա, որ ականավոր հնդկացի կառավարիչները, ինչպիսիք են Աշոկը (մ.թ.ա. երրորդ հարյուրամյակ) և Ակբարը (16-րդ հարյուրամյակ), պաշտպանել են հանդուրժողականությունը, համբերատարությունը և խելամիտությունը եվրոպական Լուսավորությունից շատ ավելի վաղ: Նա նաև նկատել է, որ ժողովրդավարական հանրապետություններում սով չի լինում, քանի որ տեղեկատվության ազատությունը օգնում է կանխել այն:
Զարմանալի չէ, որ Սենը հանդիսանում է «ասիական արժեքների» դպրոցի կտրուկ քննադատ: Չնայած դրան` միանգամայն սովորական է դարձել այն կարծիքը, որ ժողովրդավարությունը, ինչպես և մարդու հավասար իրավունքները տիպիկ Արևմտյան գաղափարներ են, և ասիական ինքնակալությունը, ինչպիսին օրինակ Չինաստանում է, ոչ միայն այլևս չի համապատասխանում ասիացիներին, այլ նաև հանդիսանում է առավել արդյունավետ: Ժողովրդավարական կառավարություններին խոչընդոտում են լոբբիստների խմբերը, հատուկ շահերը, հասարակական կարծիքը, կուսակցական քաղաքականությունը և այլն, մինչդեռ ասիական ինքնակալները կարող են ընդունել ոչ հայտնի, սակայն անհրաժեշտ որոշումներ:
Երկու տարերային աղետները, որոնք 1990-ական թվականների վերջին տեղի են ունեցել Բիրմայում ու Չինաստանում, այդ գաղափարը ենթարկել են լուրջ ստուգման: Չինաստանում գործերը այնքան էլ ահավոր կերպով չէին ընթանում, ինչը զգալի չափով պայմանավորված էր նրանով, որ նրա կառավարության վրա ճնշում էին գործադրում Բիրմայի օրինակը, տիբեթյան ցույցերի ու Օլիմպիական խաղերի շուրջ հասարակական ռեզոնանսը, ինչը հանգեցրեց տեղեկատվության ավելի բարձր ազատության, քան դա սովորաբար լինում է: Բիրման կործանվեց և չնայած ահավոր հանգամանքների հաղթահարման համար հնարավորիսն ամեն ինչ անելու նպատակով գործադրվող ուշացած ջանքերին` նույն ճակատագրին արժանացավ նաև АСЕАН-ը: Վերջին հաշվով նշանակություն չունի, թե մենք ի վերջո ինչին ենք վերագրում կանոնները` ինքնակալությանը կամ ինչ-որ խիստ «ասիականին» միջամտելուն: Անկախ պատճառից հետևանքները ցավալի են: Սենը ժողովրդավարություն հասկացությունը կապում է սովի և զանգվածային լրատվության միջոցների անկախության (ԶԼՄ) հետ: Նա ընդգծում է, որ դեռ երբեք սով չի եղել համեմատաբար անկախ ԶԼՄ-երով ժողովրդավարական երկրում: «Ես չգիտեմ ոչ մի բացառություն»:

Leave a Reply